Գլխավոր էջ » 2015 » Март » 11

Կենցաղային տեխնիկայի պատշաճ խնամք

 

Կենցաղային տեխնիկա գնելիս նախընտրում եք գնել որակյալ և երկարակյաց ապրա՞նք, Ձեզ համար մեծ նշանակություն ունեն ապրանքանիշը և ապրանքի որակական հատկանիշնե՞րը, սակայն, գիտե՞ք արդյոք, որ ապրանքի երկար և անխափան աշխատանքը մեծապես կախված է հենց Ձեզնից: Ամենաառաջատար արտադրողների ամենաորակյալ արտադրանքն անգամ հաճախ հիասթափության առիթ է տալիս, եթե սխալ է շահագործվում: Մենք կփորձենք մեր խորհուրդներով երկարացնել Ձեր տեխնիկայի շահագործման ժամկետները: Մեր կայքում Ձեր հարցերի պատասխանները չգտնելու դեպքում՝ կարող եք Ձեր հարցերն ուղել service@vesta.am էլ.փոստին կամ ուղղակի զանգահարել (060) 70 - 70 - 70 հեռախոսահամարին: Մեր բարձրակարգ մասնագետները կօգնեն Ձեզ լուծել Ձեր խնդիրները և կտան Ձեզ հուզող հարցերի պատասխանները:

 

Գազօջախ

Գազօջախ  տեղադրելիս, անվտանգության նկատառումներից ելնելով, ցանկալի է դիմել մասնագետի օգնությանը: Եթե մասնագետ չեք,  խուսափեք ինքնուրույն միացումներ տալուց, քանզի կարող է գազի արտահոսք տեղի ունենալ:
«
Գազկոնտրոլ» ֆունկցիայով օժտված գազօջախները հնարավորություն են տալիս խուսափել գազի արտահոսքից, երբ ասենք եռացող թեյնիկից թափված ջրից կամ միջանցիկ քամուց կրակը հանգել է՝ այդ կերպ մեծապես բարձրացնելով անվտանգությունը: Այս ֆունկցիայով օժտված գազօջախները վառելիս անհրաժեշտ է 5-7 վայրկյան բռնակը սեղմած պահել, որպեսզի մինչև ջերմաստիճանային տվիչի (датчик) տաքանալը գազի հոսքը ավտոմատ կերպով չդադարի և այրում կատարվի:
Կայծի ֆունկցիայով օժտված գազօջախների երեսը մի լվացեք առատ  ջրով /հատկապես բռնակների մոտ/, քանի որ ջուրը կարող է ներթափանցել կայծի գեներացման հանգույցի մեջ և անընդհատ կայծ առաջացնել: Նման դեպքում անհրաժեշտ կլինի հոսանքազրկել գազօջախը՝ մինչև ջուրը լրիվ գոլորշիանա:
 Եթե գազօջախը ինչ-որ պատճառով երկար ժամանակ չի շահագործվում, փակեք մուտքային գազի փականը:
 Կան գազօջախների մոդելներ, որոնց գործարանային կոմպլեկտավորման մեջ բացակայում է  հոսանքին միացնելու հաղորդալարը: Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ այդ գազօջախները հնարավոր է շահագործել նաև եռաֆազ հոսանքով, ուստի, կախված սնման առանձնահատկություններից՝ տեղադրելիս մասնագետը պետ ... Читать дальше »

Category: Կենցաղային տեխնիկայի պատշաճ խնամք | Views: 8496 |

Երաշխիքային սպասարկման պայմաններ

 

  1. Երաշխիքը ենթադրում է նորոգման աշխատանքների կատարում և վնասված պահեստամասերի փոխարինում:
     
  2. Վերանորոգումն իրականացվում Է ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆԻ ստացիոնար արհեստանոցում, եթե ներկայացվում Է ճշգրիտ և լիարժեք լրացված երաշխիքային կտրոն և վնասված չէ սարքի վրա փակցրած ֆիրմային կապարակնիքը (պլոմբը):
     
  3. Երաշխիքային սպասարկումը չի ներառում սարքի սնուցման աղբյուրի նորոգում, սարքի տեղադրում, կարգավորում հաճախորդի տանը, փոշու հեռացում, աուդիո-վիդեո գլխիկների մաքրում և նմանատիպ աշխատանքների կատարում:
     
  4. Սարքի փոխարինում կամ գումարի վերադարձ ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆԸ չի իրականացնում:
     
  5. Երաշխիքային սպասարկման ենթակա չեն այն սարքավորումները, որոնց թերություններն առաջացել են հետևյալ պատճառներով.
     
  • սխալ շահագործման, անփույթ վերաբերմունքի կամ պատահարի հետևանքով առաջացած մեխանիկական, ջերմային և այլ վնասվածքների,
     
  • սխալ տեղադրման, տեղափոխման,
     
  • սարքի մեջ օտար մարմնի, հեղուկների, միջատների ներթափանցման,
     
  • սնուցման և տելեկոմունիկացիոն ցանցերի Պետական Տեխնիկական Չափանիշներից շեղումների,
     
  • տնային պայմաններում շահագործման համար նախատեսված սարքը հասարակական և այլ նշանակության օբյեկտներում շահագործման,
     
  • եթե սարքի վերանորոգման կամ ձևափոխությունների փորձեր են իրականացրել մեր ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆԻ կողմից չլիազորված անձինք: ... Читать дальше »
Category: Երաշխիքային պայմաններ | Views: 10189 |

www.vesta.am

Կայքը ղեկավարվում է սիստեմով uCoz