Սերվիս կենտրոնը հիմնադրվել է 2001թ.-ին՝  «VESTA» խանութ-սրահի հիմնադրման հետ միաժամանակ: Սերվիս կենտրոնը մատուցում է կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի  և համակարգչային տեխնիկայի վերանորոգման ծառայությունների լայն շրջանակ: Մեր գերխնդիրն է համատեղել մատուցվող ծառայությունների բարձր որակը, արագությունը և մատչելիությունը: Բազմամյա աշխատանքային փորձի, անընդհատ վերապատրաստվող բարձրակարգ մասնագետների, հարուստ պահեստամասային և դետալային բազայի, անմիջապես արտադրողներից գործարանային պահեստամասերի ու դետալների մեծաքանակ պատվերների և դինամիկ թարմացվող նորագույն սարքավորումների առկայությունը մատուցվող ծառայությունների բարձր որակի, արագության և մատչելիության գրավականներն են: Սերվիս կենտրոնը ծառայություններ է մատուցում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին՝ վերջիններիս, մյուս առավելություններից զատ, խոշոր պատվերների դեպքում առաջարկելով զեղչերի ճկուն համակարգ:

 

2013թ.-ին Սերվիս կենտրոնը «SAMSUNG» ընկերության կողմից ստացել է արտոնագիր, և իրականացնում է  «SAMSUNG»  ապրանքանիշի պաշտոնական արտադրանքի երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում՝ «SAMSUNG» ընկերության կողմից հաստատված ստանդարտներին ու չափորոշիչներին համապատասխան: Ընդ որում ԱՊՀ տարածքում վաճառված «SAMSUNG»  ապրանքանիշի կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի երաշխիքային սպասարկումը ՀՀ և ԼՂՀ ողջ տարածքում իրականացվում է անվճար (միայն «SAMSUNG»-ի գործող պաշտոնական երաշխիքային գրքույկի առկայության դեպքում):

 

Սերվիս կենտրոնը համագործակցում է նաև այնպիսի աշխարհահռչակ ընկերությունների հետ, ինչպիսիք են PHILIPS-ը, SHARP-ը, GORENJE-ն, HITACHI-ն, MIDEA-ն, ZELMER-ը և այլն…

 

Մեր աշխատանքի դիմաց ամենաբարձր վարձատրությունը մեր հաճախորդների վստահությունն ու գոհունակությունն է:

www.vesta.am

Կայքը ղեկավարվում է սիստեմով uCoz