Կենցաղային տեխնիկայի պատշաճ խնամք
Կենցաղային տեխնիկա գնելիս նախընտրում եք գնել որակյալ և երկարակյաց ապրա՞նք, Ձեզ համար մեծ նշանակություն ունեն ապրանքանիշը և ապրանքի որակական հատկանիշնե՞րը, սակայն, գիտե՞ք արդյոք, որ ապրանքի երկար և անխափան աշխատանքը մեծապես կախված է հենց Ձեզնից: Ամենաառաջատար արտադրողների ամենաորակյալ արտադրանքն անգամ հաճախ հիասթափության առիթ է տալիս, եթե սխալ է շահագործվում: Մենք կփորձենք մեր խորհուրդներով երկարացնել Ձեր տեխնիկայի շահագործման ժամկետները: Մեր կայքում Ձեր հարցերի պատասխանները չգտնելու դեպքում՝ կարող եք Ձեր հարցերն ուղել service@vesta.am էլ.փոստին կամ ուղղակի զանգահարել (060) 70 - 70 - 70 հեռախոսահամարին: Մեր բարձրակարգ մասնագետները կօգնեն Ձեզ լուծել Ձեր խնդիրները և կտան Ձեզ հուզող հարցերի պատասխանները:
Գազօջախ
Գազօջախ տեղադրելիս, անվտանգության նկատառումներից ելնելով, ցանկալի է դիմել մասնագետի օգնությանը: Եթե մասնագետ չեք, խուսափեք ինքնուրույն միացումներ տալուց, քանզի կարող է գազի արտահոսք տեղի ունենալ:
«Գազկոնտրոլ» ֆունկցիայով օժտված գազօջախները հնարավորություն են տալիս խուսափել գազի արտահոսքից, երբ ասենք եռացող թեյնիկից թափված ջրից կամ միջանցիկ քամուց կրակը հանգել է՝ այդ կերպ մեծապես բարձրացնելով անվտանգությունը: Այս ֆունկցիայով օժտված գազօջախները վառելիս անհրաժեշտ է 5-7 վայրկյան բռնակը սեղմած պահել, որպեսզի մինչև ջերմաստիճանային տվիչի (датчик) տաքանալը գազի հոսքը ավտոմատ կերպով չդադարի և այրում կատարվի:
Կայծի ֆունկցիայով օժտված գազօջախների երեսը մի լվացեք առատ ջրով /հատկապես բռնակների մոտ/, քանի որ ջուրը կարող է ներթափանցել կայծի գեներացման հանգույցի մեջ և անընդհատ կայծ առաջացնել: Նման դեպքում անհրաժեշտ կլինի հոսանքազրկել գազօջախը՝ մինչև ջուրը լրիվ գոլորշիանա:
Եթե գազօջախը ինչ-որ պատճառով երկար ժամանակ չի շահագործվում, փակեք մուտքային գազի փականը:
Կան գազօջախների մոդելներ, որոնց գործարանային կոմպլեկտավորման մեջ բացակայում է հոսանքին միացնելու հաղորդալարը: Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ այդ գազօջախները հնարավոր է շահագործել նաև եռաֆազ հոսանքով, ուստի, կախված սնման առանձնահատկություններից՝ տեղադրելիս մասնագետը պետ
...
Читать дальше »