Կենցաղային տեխնիկայի պատշաճ խնամք
Կենցաղային տեխնիկա գնելիս նախընտրում եք գնել որակյալ և երկարակյաց ապրա՞նք, Ձեզ համար մեծ նշանակություն ունեն ապրանքանիշը և ապրանքի որակական հատկանիշնե՞րը, սակայն, գիտե՞ք արդյոք, որ ապրանքի երկար և անխափան աշխատանքը մեծապես կախված է հենց Ձեզնից: Ամենաառաջատար արտադրողների ամենաորակյալ արտադրանքն անգամ հաճախ հիասթափության առիթ է տալիս, եթե սխալ է շահագործվում: Մենք կփորձենք մեր խորհուրդներով երկարացնել Ձեր տեխնիկայի շահագործման ժամկետները: Մեր կայքում Ձեր հարցերի պատասխանները չգտնելու դեպքում՝ կարող եք Ձեր հարցերն ուղել service@vesta.am էլ.փոստին կամ ուղղակի զանգահարել (060) 70 - 70 - 70 հեռախոսահամարին: Մեր բարձրակարգ մասնագետները կօգնեն Ձեզ լուծել Ձեր խնդիրները և կտան Ձեզ հուզող հարցերի պատասխանները:
Գազօջախ Գազօջախ տեղադրելիս, անվտանգության նկատառումներից ելնելով, ցանկալի է դիմել մասնագետի օգնությանը: Եթե մասնագետ չեք, խուսափեք ինքնուրույն միացումներ տալուց, քանզի կարող է գազի արտահոսք տեղի ունենալ: |
Երաշխիքային սպասարկման պայմաններ
|